«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Օլանդն ընդդեմ Սարկոզիի՞

Օլանդն ընդդեմ Սարկոզիի՞
02.02.2013 | 15:13

Թուրքական «Milliyet»-ի տեղեկացմամբ` Ֆրանսիայի իշխանությունները պատրաստ են վերացնել Թուրքիայի Եվրամիության անդամակցության արգելքը: Դիվանագիտական աղբյուրների հավաստմամբ` Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը փետրվարի 2-ին թուրք գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում իրազեկելու է երկրի նոր դիրքորոշման մասին: Մասնավորապես Ահմեդ Դավութօղլիին կհաղորդվի, որ Նիկոլա Սարկոզիի առաջադրած պահանջներմ այլևս ուժի մեջ չեն: Իսկ Սարկոզին գտնում էր, որ Թուրքիան Եվրամիությունում տեղ չունի, քանի որ անդամակցության բավարար ներուժ չունի:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1963

Մեկնաբանություններ